galatv.am-ը գրում է, որ ապրիլի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում Գյումրիում կրակոցներ են հնչել՝ Գյումրու Բուլվարային թաղամասում, ավելի կոնկրետ «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց:
Տեղի ունեցածի արդյունքում, հրազենային վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ Արտակ Մարատի Անդրիասյանը՝ ծնված 1987 թվականին:
Կատարվածի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Ըստ նրա՝ կրակոցների արդյունքում տուժած քաղաքացին հրազենային վիրավորում ստացել է մեջքից: Արտակ Անդրիասյանը տաքսի մեքենայի վարորդ է, ու դատախազը չի բացառում, որ դեպքը տեղի ունեցած լինի կենցաղային խնդիրների պատճառով:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում