shamshyan.com-ի տեղեկություններով՝ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լիճք գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել` նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արթուր Իրիցյանի և մեկ այլ անձի միջև, ինչի հետևանքով Ա.Իրիցյանը ստացել է հրազենային վնասվածք կամ վնասվածքներ, որի հետևանքով մահացել է: գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունը նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնում է նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Արմեն Գարոյանին, ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Մակարով տեսակի ատրճանակից:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում