Հունվարի 6-ին Երեւանում կրակոցներ են հնչել: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի 38-ամյա բնակիչ Խաչիկ Խաչատրյանին, Ավշարի բնակիչներ, 42-ամյա Ազատ Դավթյանին եւ 38-ամյա Ռուդիկ Մարգարյանին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջիններին բերման են ենթարկել Մյասնիկյան պողոտայի «Ռիցար» հյուրանոցային համալիրից: Պարզվել է, որ տղամարդիկ հյուրանոցի ավտոկայանատեղիում վիճաբանել են, այդ ընթացքում Ազատ Դավթյանն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել: Զոհեր եւ վիրավորներ չկան: