shamshyan.com-ը գրում է, որ գիշերը կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու փողոցում, Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ հնչել են կրակոցներ: Ուլնեցու փողոցի 72 շենքի բակում ոստիկանության օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում՝ «պապայի բալաների» սիրած «Պորշ Կայեն», «Մերսեդես», «Լեքսուս» և մի քանի այլ մակնիշի մեքենաներ: Հայտնաբերվել է նաև հրազենից արձակված կրակված 3 պարկուճ և 1 գնդակ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ կրակոցները արձակել է Արայիկ Քոթանջյանի որդին, ում ոստիկանները որոնում են:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում