▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Երևանում․ կրակողը խոստովանել է՝ «թոռանս ծնունդն էր, սալյուտ չկար, ես էլ հրացանով սկսեցի կրակել»

Հունիսի 24-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախորդ օրը՝ հունիսի 23-ին, Քանաքեռցու փողոցի 126/4 շենքում բնակիչներից մեկը իր բնակարանի պատշգամբից մի քանի անգամ կրակոցներ է արձակել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Ոստիկաններին շենքի բնակիչները փորձել են մոլորեցնել՝ թե ի՞նչ կրակոց, ի՞նչ զենք,  նման բան տեղի չի ունեցել, սակայն ոստիկանները, ինչպես ժողովուրդն է ասում, «այդ վայ քաղաքացիների կուտը չեն կերել» և տաք հետքերով պարզել են, որ տեղեկությունը հավաստի է ։

Կրակոցներ արձակելու կասկածանքով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 56-ամյա Վարդան Ա․-ին, ով այնուհետև փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ  թոռան ծնունդն է եղել, սալյուտի փող չուներ, ստիպված իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել։

Վարդան Ա․-ն Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее