Հունիսի 13-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի «Թուրքի քուչա» կոչվող թաղամասի Վ. Պետրոսյան և Նարեկացու փողոցների խաչմերուկում եղբայրներ` 1976 թ. ծնված Վաչե և 1974 թ. ծնված Վահե Մ.-երը վիճաբանել են 1964 թ. ծնված Արսեն Խ.-ի, 1983 թ. ծնված Մարտին Մ.-ի և 1988 թ. ծնված Արման Մ.-ի հետ, որի ընթացքում Մարտին Մ.-ն «ՍԿՍ» տիպի 7.62 մմ տրամաչափի հրազենով կրակոցներ է արձակել:
Արսեն Խ.-ն հրավիրվել է բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: