Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանություն:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Հուլիսի 27-ին Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 29 շենքի բնակիչներից մեկն ահազանգել և հայտնել է, որ իր եղբոր բնակարանի պատերին, պատուհանին կան կրակոցի հետքեր»,-ասացին ոստիկանությունից:
Այս պահին դեպքի վայրում իրականացվում է համապատասխան աշխատանքներ:
Շամշյան.com-ի տեղեկություններով՝ բնակարանը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, պատկանում է Աբովյանում հայտնի «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանին, սակայն նա տևական ժամանակ է՝ նշված բնակարանում չի բնակվում, քանի որ գտնվում է Հայաստանից դուրս։