Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին, ժամը 22:30-ի սահմաններում Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչ, 27-ամյա Սերգեյ Միքայելյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է ընդունվել «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Գևորգյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը: Վերջիններիս Ս. Միքայելյանը հայտնել է, որ նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում, իրեն անհայտ վայրում և հանգամանքներում անհայտ անձը կրակել է իր աջ ոտքին: Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում