▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրա՞կն ընկանք, որ մենք գյումրեցի ենք, դուք՝ «էրևանցի». Անի Գրիգորյանը՝ բարձրացված աղմուկի մասին

Դիտեք նաև՝

Այսօր համացանցում մի քանի հոգևորականներ իրենց վրդովմունքն են արտահայտել «6-րդ զգայարան» հեռուստաշոուի պայծառատես Անի Գրիգորյանի աղմկահարույց «Մեր երկրում համասեռամոլություն է տիրում. պայծառատեսը՝ եթերից հեռանալու և քննադատությունների մասին» վերնագրով հարցազրույցի վերաբերյալ: Նրանց զայրույթի պատճառը դարձել է հարցազրույցի ընթացքում Անիի կողմից արտահայտած այն միտքը, թե իբր Ճեմարանում համասեռամոլություն է տիրում, որ այնտեղ սովորող տղաների հետ վատ բաներ են կատարվում, որոնց մասին ինքը հստակ գիտի:

Այս հարցի վերաբերյալ Asekose.am-ը փորձեց պարզաբանում ստանալ հենց պայծառատես Անի Գրիգորյանից: Վերջինս նշեց, որ շատ վրդովված է հոգևորականների կողմից բարձրացված աղմուկի պատճառով:

«Ես ասել եմ, որ գիտեմ շատ մարդկանց, ովքեր ասում են, որ Ճեմարանում տղաների հետ շատ վատ են վարվում: Այդ մարդիկ իմ հաճախորդներն են, որոնց ես լավ եմ ճանաչում: Ես չեմ կարող ասել, թե ինչու են հոգևորականներն իմ ասածը այլ ձևով մեկնաբանում: Չի կարելի մարդու ասածը փոխել ու հարմարեցնել իրենց ուզածին, դա նույնիսկ քրեական պատասխանատվության է ենթարկվում: Ի՞նչ են ուզում ինձանից, հո ՞ կրակը չեմ ընկել, որ մասնակցել եմ այդ հաղորդմանը: Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ՝ լինի հոգևորական, գողական կամ համակարգի աշխատող: Ի՞նչ են ուզում ինձանից: Մյուս անգամ, եթե իմ հասցեին նման խոսքեր հնչեն, ես նրանց քրեական պատասխանատվության եմ ենթարկելու, դիմելու եմ նույնիսկ Գերագույն դատարան: Երևանում իմ անձը չարաշահում են, ինձ նեղացնում են»,-ասաց Անի Գրիգորյանը:

Վերջինս հերքեց այն, թե իբր ինքն ասել է, որ Ճեմարանում համասեռամոլություն է տիրում:

«Անին նման բան չի ասել, Անին Ճեմարանում եղե՞լ է, որ նման բան ասի, նույնիսկ իմ եղբայրը կապ չունի Ճեմարանի հետ: Մենք մեր համար մեր կյանքով ապրող նորմալ ապրող մարդիկ ենք: Թե Ճեմարանում ինչ է կատարվում, թող հոգևորականը մտածի: Ես ի՞նչ իմանամ՝ Ճեմարանում ինչ է կատարվում: Կրա՞կն ընկանք, որ մենք գյումրեցի ենք, դուք էլ ՝երևանցի: Որոշ ժամանակ առաջ քննարկում էին նաև, թե ինչու են ինձ մկրտել եկեղեցում, բայց ո՞վ է ասել, որ եկեղեցին մենակ հոգևորականին  է, լավ եմ արել՝ մկրտվել եմ, ում ինչ գործն է: Անին հո՞ չարիք չի: Հոգևորականները ասել են, որ Անի Գրիգորյանին պետք է այրել, որովհետև Անին չարիք է տարածում: Հոգևորականը ի՞նչ գործ ունի իմ հետ, ի՞նչ է ուզում ինձանից, պարա՞պ ա մնացել: Ես կդիմեմ դատարան այդ հոգևորականներին պատասխանատվության ենթարկելու համար ինձ վիրավորելու, նյարդայնացնելու համար: Ես միամիտ իմ համար իմ տանը նստած եմ, ի՞նչ սուտ բաներ են տարածում հոգևորականները: Աստվածաշնչում որտե՞ղ է գրված, որ հոգևորականը կարող է լինել մի մարդ, ով երբ ուզի, ում ուզի՝ վիրավորի: Ես չեմ եկել Երևան, որ անընդհատ մասնակցեմ այդ հաղորդմանը, ես իմ համար հանգիստ ապրում եմ իմ կյանքով: Ի՞նչ գործ ունեմ հոգևորականի հետ: Ով ինչ ուզում է, ում ինչ ուզում է՝ թող անի, բայց թող իմ անունը չշեշտեն: Եթե իրար բան ունեն ասելու, թող ասեն, ոչ թե իմ անունը արատավորեն»,- Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց պայծառատես Անի Գրիգորյանը:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև՝ Ներողություն, իսկ իր տղան համասեռամո՞լ է...Վարդապետի պատասխանը՝ պայծառատեսին

 Տեր Վահրամը կոչ է անում դադարեցնել «6-րդ զգայարան»-ի հեռարձակումը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее