▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողաշրջվել է տրակտոր

Հուլիսի 29-ին, ժամը 13.22-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք քաղաքի ՀՓՋ-ի մոտակա խնձորի այգում խոտը հակավորելիս` «T-40» մակնիշի տրակտորը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Գուգարքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «T-40» մակնիշի տրակտորը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), այգում խոտը հակավորելիս, կողաշրջվել է, այնուհետև նրա ետևի աջ անվադողը պոկվել և գլորվել է ցած (մոտ 400 մ)` հարվածելով Գուգարք գյուղի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի պատին: Հարվածից պատը փլուզվել է (մոտ 2 քմ), կոտրվել են պատուհանները, հյուրասենյակում` հեռուստացույցը, գույքը՝ մասամբ:

mes.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее