Արդեն տեղեկացրել ենք, որ Կոտայքի մարզում 12-ամյա աղջնակն իքնասպանության փորձ է արել`10-ից ավելի դեղահաեր խմելով:
Կոտայքի մարզի բնակիչ, 12-ամյա Մ.-ի հուսահատ մայրը Lurer.com-ի հետ զրույցում ասել է, որ աղջիկը ինքնասպանության փորձ է արել: Մտել է տուն և երեխային գտել անգիտակից վիճակում, որից անմիջապես հետո շտապօգնություն է կանչել և տեղափոխել հիվանդանոց: Բարեբախտաբար երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
«Տեսա բարձի տակ դեղահաբեր կան: Պարզվեց ինքնասպնություն գործելու նպատակով մեծ քանակությամբ՝ «ազալեպտին» տեսակի 10-ից ավելի դեղահաբ է խմել: Պատճառն ընկերուհիների հետ ունեցած խնդիրն է եղել, վիրավորանքը: Ինքը խելացի, սովորող երեխա է: Տարբեր խմբակների է հաճախում՝ նկարչության, բասկետբոլի և այլն: Ես տեղյակ էի, որ բասկետբոլի խմբակում իրենից մեծ աղջիկների հետ կոնֆլիկտ է ունեցել և վիրավորված էր, ըստ երևույթին դա է եղել պատճառը»,- ասաց աղջնակի մայրիկը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում