Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Հրազդանի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով կողարջվել են Ford և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր, վիրավորներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Երևանից մինչև Սևան ավոճանապարհի՝ Աբովյանի, Չարենցավանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի վարչական տարածքներում Ճանշինը կատարել է ճանապարհների ձնամաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ, աա Հրազդանի «մեծն» Ճանշինը՝ տնօրեն Օնիկ Բաղդասարյանի գլխավորությամբ չեն բարեհաճել կատարել իրենց աշխատանքները, ինչի պատճառով էլ 1 ժամվա ընթացքում 10-ից ավելի վթարներ տեղի ունեցան։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենաները ձորը չեն գլորվել, քանի որ կողաշրջվելով բախվել են ծառերին։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում