Օգոստոսի 18-ի երեկոյան, «Գառնի» առողջության կենտրոնից Գառնիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Ա. և Մ. Աբելյանններին: Ա. Աբելյանը ստացել է «աջ ազդրի վերին երրորդականի կտրած արյունահոսող վերք», իսկ Մ. Աբելյանը «կրծքավանդակի, որովայնի և աջ բազկի ստորին երրորդականի կտրած վերք» վնասվածքներ: Այս մասին գրոըմ է shamshyan.com-ը: «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել վիրավորների կյանքը փրկել, ովքեր այս պահին գտնվում են նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն, ծանր ախտորոշմամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ:
Կոտայքի ոստիկաններն պարզել են Ա. և Մ. Աբելյաններին դանակահարած անձի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Ղազարյանն է, ով այս պահին որոնվում է իրավապահների կողմից: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները հայր ու որդի են:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում