Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «BMW», «Skoda», «Volkswagen» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով 3 հոգի մահացել է և կա 5 վիրավոր։
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։
Ըստ նախնական տեղեկություների վթարի մեղավորը «BMW»-ի վարորդն է եղել, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ անցնելով կանաչ գազոնի վրայով, ապա բախվել է ծառերին ու երկաթե արգելապատնեշներին , մի քանի ծառ ու երկաթե արգելապատնեշներ կոտրել է և հայտնվել դեպի Սևան ընթացող հատվածում՝ բախվելով ավտոմեքենաներին և կողաշրջվել, «BMW»-ն մեջտեղից կիսվել է։