Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ծեծկռտուք է տղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, թիակային շրջանի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը‚ հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժնի պետի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոշ գյուղի բնակիչ, 35-ամյա Արման Մնացականյանն է, ով վնասվածքները ստացել է տանը՝ եղբոր՝ 33-ամյա Արթուր Մնացականյանի հետ վիճաբանության ժամանակ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում