«Կոնյակ» բառից հրաժարվում ենք, նոր անունն է «Armenian brandy».Գևորգ Պապոյան
«Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ են իրականացվում։ Այս մասին այսօր Աժ-ում բյուջետային քննարկումների ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ *** |
«Ունենք անհասկանալի, ստվերային շրջանառությամբ լեցուն մի միջավայր, որը կոչվում է «Մեյմանդարի» շուկա։ Այն լոգիստիկ կենտրոնի փաստացի բացակայության պայմաններում իր վրա է վերցրել այդ կենտրոնի ֆունկցիան»,-ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանկ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ գյուղմթերքի իրացման լոգիստիկ կենտրոնի բացակայությունը համարելով բացթողում։ Նրա խոսքով, դասական ձևաչափով սուպերմարկետը, արտահանողը և ֆերմերը երբեք չեն հանդիպում իրար։ Ֆերմերը գործ է ունում միայն լոգիստիկ կենտրոնի հետ։ |
***
««Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն ինքը Հայաստանի, Հայաստանի հարևանների և աշխարհի համար փող աշխատելու միջոց է, տրանսպորտային նոր ուղի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ երկաթգծով բեռնափոխադրումների վերականգնմանը: «Երկաթգիծը նոր ասելիք է աշխարհին։ Մենք աշխարհին ասում են՝ Արևմուտքից Արևելք, Հյուսիսից Հարավ և հակառակը բեռնափոխադրումներ իրականացնելիս նոր ուղղություն կա, որը կօգտագործեք։ Ընդ որում՝ հատկապես այն կոնտեքստում, երբ նախկինում գործող ուղղություններն այժմ փակ են։ Հաղորդակցությունների վրա ազդում են Մերձավոր Արևելքում առկա կոնֆլիկտները, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է նոր էջ սկսել իր հարևանների հետ՝ բաց սահմաններով, քանի որ փակ սահմանները Հայաստանը տնտեսապես չեզոքացնելու նպատակ են ունեցել։ «Դա հաջողվել է, քանի որ մեր տնտեսությունը պատրաստ չէր այդ պատերազմին, եթե բաց սահմաններ լինեին, մեր տնտեսությունն էլ երկու անգամ ուժեղ կլիներ»,- ասաց նա: *** |
«ՔՊ վարչության նիստ այսօր տեղի է ունենալու, սակայն նման հարց օրակարգում չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նկատի ունենալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը, որի մասին այսօր գրել էր մամուլը։ «Օրակարգում կուսակացական աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր են»,- հավելեց Պապոյանը՝ նշելով, որ Անդրանիկ Քոչարյանի շուրջ ձևավորված «խմորումներից» տեղյակ չէ: *** |
«Ցորենի ներմուծման այլընտրանքներ ենք դիտարկում»,- ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Քննարկում ենք մի քանի երկրի հետ, ընդ որում, ուղիղ ասում եմ, սա որևէ երկրի դեմ չէ։ Եթե մենք ներմուծեինք մեր ցորենի 99%-ը, պայմանական, Ռումինիայից, ես ՌԴ-ի հետ կբանակցեի ցորեն ներմուծելու համար»,- ասաց Պապոյանը։ |