ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շուրջ ստեղծված աղմուկին․ «Կոնսերվատորիան ձեր համար պատերը ճաքած հավաբուն չի, ոչ էլ վնասով աշխատող սաունա, որ քնից արթնանաք, որոշեք լուծարել, վերացնել, քանդել։ Դուք հասկանում եք՝ դա ի՞նչ հարված է մեր մշակույթին։ Այս իշխանությունը բոլոր արժեքները, որոնց վրա հիմնված է պետությունը, գրեթե ամբողջությամբ ոտնատակ է տվել, վերջում հասել է մշակույթին։ Ասում են՝ Կոմիտաս անունը պետք է դուրս գա շրջանառությունից, լսե՛ք, Կոմիտասով են հայ ժողովրդին մեծապես ճանաչում, ոչ թե Հովիկ Աղազարյանով կամ Վահագն Ալեքսանյանով։ Դե որ էդպես է, եկեք կոնսերվատորիան անվանենք Շանել Սյուզիի անունով, Երևանի պետական համալսարանը՝ ախուրյանցի Անոյի անունով, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ դալարիկցի Ժուժույի, Ագրարային համալսարանը՝ ղուշբազ Արփի Դավոյանի, Բժշկական համալսարանը՝ ջունգլի Անոյի անունով, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը՝ Էլթոն Ջոնի անունով։ Սենց են պետությունը, ազգը կործանում։ Որպես իրավաբան՝ ասեմ, որ այս նախաձեռնությունը հակասում է ՀՀ սահմանադրությանը, որի 15-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունը խրախուսում է կրթության, գիտության և մշակույթի զարգացումը. սա է՞ խրախուսումը»,- ասել է Գևորգ Պետրոսյանը։
«Կոնսերվատորիան ձեր համար պատերը ճաքած հավաբուն չի, ոչ էլ վնասով աշխատող սաունա»․ Գևորգ Պետրոսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet