▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջը խմբակային բռնաբարել են ամուսնու աչքի առաջ

Հնդկաստանի Մադխիա-Պրադեշ նահանգում խմբակային բռնաբարության է ենթարկվել Շվեյցարիայից ժամանած մի զբոսաշրջիկ, ով Հնդկաստանում շրջագայում էր ամուսնու հետ, հեծանիվով: Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սի գործակալությունը` վկայակոչելով ոստիկանությանը:

Ուրբաթ օրը ` մարտի 15-ի երեկոյան,  զույգը որոշել է գիշերել վրանում, գյուղում: Մի խումբ մարդիկ մոտեցել են նրանց, ամուսնուն ծեծի ենթարկել մահակներով ու հենց նրա աչքի առաջ բռնաբարել կնոջը,  ապա` հափշտակել թանկարժեք իրերը  եւ թաքնվել անտառում: The Hindustan Times-ի փոխանցմամբ, գողերը եղել են 20-30 տարեկան: Պարբերականի տեղեկություններով, նախքան կնոջը բռնաբարելը նրանք ամուսնու ձեռքերին ամրացրել են ձեռնաշղթաներ:

The Times of India պարբերականի տեղեկացմամբ,  այդ տարածքի մոտով մոտոցիկլետով  անցնողները նկատել են զույգին եւ նրանց տարել ոստիկանության բաժանմունք, որտեղից էլ նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Բժիշկները հաստատել են, որ կինը բռնաբարվել մի քանի մարդու կողմից: Տուժողն արդեն ցուցմունքներ է տվել: Հարձակմանը մասնակցելու կասկածանքով  ձերբակալվել է ավելի քան 20 մարդ: Պարբերականը նաեւ տեղեկացնում է, որ Հնդկաստանում կանանց նկատմամբ հանցագործությունները տեղի են ունենում հենց  Մադխիա-Պրադեշ նահանգում:

Ամուսինները Հնդկաստան են ժամանել Իրանից, փետրվարի 12-ին եւ շրջում էին հեծանիվով: Ընդ որում, զբոսաշրջիկները խուսափել էին Պակիստան այելելուց` կարծելով, որ այնտեղ անվտանգ չի լինի:

Կինը, ըստ տարբեր աղբյուրների, 38 -39 տարեկան է, եւ աշխատում է որպես  ուսուցիչ, իսկ տղամարդը 29 տարեկան է, ատամնաբույժ:

Խմբակային բռնաբարության այս դեպքը Հնդկաստանում իր վրա է սեւեռել  հանրության ուշադրությունը, իսկ մինչ այդ հասարակության ուշադրության կենտրոնում էր մի ուսանողուհու մահը, ով մահացել էր 6 հոգու կողմից բռնաբարվելուց հետո, 2012 թվականի դեկտեմբերին:  Այս գործով բռնությանը մասնակցելու կասկածանքով 6 ձերբակալվածների թվում է նաեւ մի անչափահաս, որին սպասվում է մինչեւ 3 տարվա ազատազրկում, իսկ մնացած 5-ին` մահապատիժ: 2013 թվականի մարտին կասկածյալներից մեկը կախվել է բանտում:  Վկայակոչելով The Hindustan Times-ին` lenta.ru-ն տեղեկացնում է, որ կալանավորի մահից հետո բանտի երեք աշխատակցի մեղադրանք է առաջադրվել պարտականությունները բարեխղճորեն չկատարելու համար:

 

Աղբյուրը` Փաստինֆո.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее