Կճոյանն ու Փաշինյանը կարողացել են միանալ, ինչու՞ ընդդիմադիր ուժերը չեն կարող...Մարուքյան
|
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնալով այս տարի սպասվող ԱԺ ընտրություններին, մասնավորապես ասում է․ «Եթե ընդդիմադիր ուժերը անկեղծ են և պնդում են, որ ՀՀ ապագան վտանգված է, ուստի մեր երկրի այս ահավոր ընթացքը կասեցնելու համար կա մեկ ճանապարհ․ դա ընդդիմադիր ուժերի մեկ միասնական դաշինք ձևավորելն է։ Ժողովուրդն էլ է դա ուզում, որը հարցման արդյունքներն են ցույց տալիս։ Ժողովուրդը չի ուզում ընտրի մի ուժի, որն ունենալու է 5 մանդատ ու այնտեղ ծեծ է ուտելու, ուզում է իր ձայնը տալ ուժի, որը ձևավորելու է նոր իշխանություն։ Եթե ընդդիմադիր ուժերն իրոք ուզում են, որ իշխանությունը փոխվի, գործարքի մեջ չեն իշխանության հետ, ապա ընդդիմադիր ուժերը պետք է մեկ միասնական դաշինք ձևավորեն․ պահանջարկը կա»։ |


