Այսօր՝ մարտի 6-ին, ժամը 21:30-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Փափազյան 23/1 շենքի մոտ գտնվող կիսակառույց ավտոտնակի նկուղային հարկում տղամարդու դի կա:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիակի մոտ հայտնաբերվել են նաև ներարկիչներ, պլաստմասե տարաներ, որոնց մեջ բենզին էր լցված և արյունոտված բամբակներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 30-ամյա Բաբկեն Մովսիսյանն է, ով Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր՝ որպես անհետ կորած:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան, և ըստ ֆոտոլրագրողի՝ նախկինում թմրամիջոցներ օգտագործելու համար նա եղել է դատապարտված, ինչպես նաև հաշվառված է եղել՝ որպես հոգեկան հիվանդ:
Կիսակառույց ավտոտնակում հայտնաբերել են մահացած երիտասարդի դի և ներարկիչներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet