Shamshyan.com-ը գրել է, որ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել և ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ, փրկարարները դուրս բերեցին երիտասարդի դին և մեկ ժամից ավելի է սպասում են, մինչև կժամանի դի տեղափոխող բրիգադը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զննությամբ, ինքնասպանություն գործած երիտասարդի գրպանում հայտնաբեվեց երկտող, որտեղ գրված էր. «Մամ ջան, սենց էր պետք, փորձիր ինձ հասկանալ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում