Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաննեում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամջի տակ հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, 55-ամյա Դավիթ Մամաջանյանի դին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ ինքնասպան եղած տղամարդը 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Սարի թաղում խոշոր հրդեհի հետևանքով 3 մահացածների եղբայրն էր: Փաստի առթիվ ավագ քննիչ Տ. Ղազարյանի կողմիցի նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում