▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԿԳԲ-ի բարձր հովանու ներքո մեր ընկեր Սարիկը հավաքել է այդ մեկ տոկոսը»․ Վարդան Ղուկասյան

«Գյումրիի քաղաքապետի ընտրությանը մասնակցելու է 12-14 կուսակցություն, և բոլորը, բացի ՔՊ-ից, հանդես են գալու ընդդիմադիր դիրքերից, բայց մենք էսօր դահլիճում մնացել ենք երկուսով»։

Այս մասին դեկտեմբերի 20-ի ասուլիսում, հանդես գալով օնլայն տարբերակով, հայտնեց «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը՝ դիմելով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցին։ Նրա խոսքերով, ինքն իր տված ախտորոշման մեջ ճիշտ է դուրս եկել՝ ընդդիմության չկա։ «Ընդդիմություն նեմա», - արձանագրեց Ղուկասյանը և հավելեց․ «Գյումրու փրայմերիզին մասնակցել է ընդամենը 1050 մարդ, որից 25 տոկոսը գնացել-մտել են «Գծերից էն կողմ» կոչվող թաղամասը, ԿԳԲ-ի բարձր հովանու ներքո, Կումայրիի բաժնի ղեկավարների բարձր հովանու ներքո մեր ընկեր Սարիկը հավաքել է այդ մեկ տոկոսը»։
Ղուկասյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում, ինչպես այլ մարզերում, նույնպես տեղի է ունեցել քաղաքական անասնագողություն։

«Նման անասուններ ունեցել եմ նաև ես։ Վաղուց լրացել է Երևանի քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին, և ընդդիմադիր ճակատից հանդես եկող ավագանիների գերակշիռ մասը կարող էր հանգիստ հավաքել գոնե 22 ստորագրություն, հարցը բերել օրակարգ՝ ընկեր Սիսի Ավինյանին անվստահություն հայտնելու համար, բայց անգամ տասը ստորագրություն չեն կարողանում հավաքել»,- ասաց Ղուկասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее