▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԳ նախարարությունը արգելել է «Տերդ մեռնի, գիտություն» արտահայտությունը ՀՀ ԲՈՒՀ-երում

Armcomedy-ին գրում է. ԵՐԵՎԱՆ– ԿԳ նախարարությունը շարունակում է աշխատանքները գիտության զարգացման և հանրայնացման ուղղությամբ: Որպես առաջնային քայլ նախարարությունը հրաման է արձակել բոլոր պետական ԲՈՒ-երին և կրթական հիմնարկներին արգելել «տերդ մեռնի, գիտություն» ժողովրդական արտահայտության արտասանումը պետական հիմնարկներում (ներառյալ կադարստը, հարկայինը և այլն – խմբ.):

ԿԳ խոսնակ Զոհրաբ Եգանյանը պարզաբանում է քայլը. «Մեր նպատակն է մեծացնել հարգանքն ու վստահությունը գիտության նկատմամբ: Նման արտահայտությունները չեն բխում մեր` գիտության զարգացման ռազմավարությունից»:

Նախարարության մեկ այլ աշխատակից նշեց որ հասկանում է, որ արտահայտության նպատակն է գիտության մասին հիացմունք արտահայտելը, սակայն արտահայտության ձևն ու արտահայտչամիջոցները կարող են մոլորության մեջ դնել լսողներին:

«Ախր ինչու գիտության մասին մի լավ բան ասելիս, պետք է մեռնի նրա տերը: Դա չի նպաստում գիտության նկատմամբ առողջ մոտեցման ստեղծմանը: Մենք ուզում ենք, որ գիտությամբ համ հիանան, համ էլ չցանկանան, որ դրա տերը մեռնի», – նշում է անանուն աշխատակիցը:

Շահումյանի անվան դպրոցի սաները միանշանակ չեն ընդունել նոր որոշումը: 7-րդ դասարանցի Աշոտիկը նշում է. «Մենք միշտ օգտագործում էինք այդ արտահայտությունը քիմիայի դասերին, երբ ուսուցիչը ինչ-որ հետաքրքիր փորձարկում էր անում և արդյունքում գեղեցիկ սինթեզ էր ստացվում, գոլորշի էր դուրս գալի, երբ տենսում էինք, որ գիտույթունը հանճարեղ է ու անսահման ուժ է տալիս մեզ… Բա, հիմա ի՞նչ ենք ասելու երբ հիանանք գիտությամբ…»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее