shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ օգոստոսի 10-ին, Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էին բերվել Երևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Արսենյանը և Արտաշատ քաղաքի բնակիչ Հովհաննես Ավագյանը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը դիմել էր միջնորդ դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի նշված անձանց նկատմամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց քննիչի միջնորդությունը, և նշված անձինք տեղափոխվեցին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ ՀՖՖ գրասենյակում տեղի էր ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ:
Մանրամասներն այստեղ: