▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կատարվում է ոլորտային դրական փոփոխություն․․․Բլոգերը՝ «Խազեր»-ի մասին

Կատարվում է ոլորտային դրական փոփոխություն․․․Բլոգերը՝ «Խազեր»-ի մասին

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Դիտեք նաև՝ Կա մրցակցություն և պրոֆեսիոնալ ժյուրի․․․«Խազեր»-ը բարձրացնում է երաժշտական որակը․ «Կարեն-Սևակ»

«Խազեր» մրցանակաբաշխությունն ու Հայկական ազգային երաժշտական ակադեմիան հայկական և համաշխարհային երաժշտության առանցքային դեմքերի միջև կապ հաստատելու բացառիկ և լիցենզավորված հարթակ է, որը ծառայում  է երաժշտական պրոդյուսերների, գործակալների և կայացած արտիստների գործունեության ընդլայնմանը, միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունների ստեղծմանը։
Միավորելով հայկական երաժշտական ոլորտում նշանակալի ազդեցություն ունեցող մարդկանց` ՀԱԵԱ-ն նոր համագործակցություններ է ստեղծում համաշխարհային շուկայում` դառնալով հայկական և միջազգային երաժշտական ոլորտների միջև կամուրջ և ստեղծելով նոր հնարավորություններ և հարթակներ հայ արտիստների համար:

Մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Խազեր» հայկական երաժշտական՝ արդեն երկրորդ մրցանակաբաշխությունը:

Հավելենք, որ «Խազեր» մրցանակաբաշխության անվանումը վերցված է հայ միջնադարյան նոտագրական համակարգի՝ խազերի անունից։ 

«Խազեր» հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունում արտիստները, խմբերը և նախագծերը առաջադրվում են ինչպես սեփական դիմումի համաձայն, այնպես էլ երկրպագուների քվեարկությամբ: Դիմումների և քվեարկության արդյունքում ձևավորվում է մեծ ցանկը, որից հետո ՀԱԵԱ խորհրդի անդամների քվեարկությամբ կազմվում է առաջադրված արտիստների ցանկը: Հաղթողները որոշվում են Ակադեմիայի անդամների քվեարկության արդյունքում:

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее