Կարմիր խաչի չկայացած ոդիսականը Բաքվում հայ զինվորի վերադարձի հետ կապված՝ կարծես հավակնում է Ոդիսևսի ճամփորդությունից ավելի երկար տևել: Իսկ մինչ այդ, պաշտոնական Ստեփանակերտը շատ պասիվ է սեփական բանակի զինվորին հետ բերելու կապակցությամբ: Այստեղ, (ՀՀ-ում նույնպես) կարծես, չսովորեցին, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է և պետք է ցանկացած առիթով ընդգծի իր սուբյեկտայնությունը: Հիմա ՀՀ-ն է զբաղվում, այն էլ ոչ ինտենսիվորեն, ԼՂՀ բանակի զինծառայողին հետ բերելու ուղղությամբ: Իհարկե, Երևանում պետք է շատ լրջորեն զբաղվեն դրանով, բայց այստեղ խնդիրն այլ ոլորտում է. Ստեփանակերտը պետք է բարձրաձայնողը լինի, այլապես ստացվում է, որ ԼՂՀ իշխանությունը կարող չէ, նույնիսկ մեկ զինվորի հարցով զբաղվելու ողջ պատասխանատվությունը թողել է Երևանի վրա: Մինչդեռ, ԼՂՀ իշխանությունը պետք է ակտիվորեն դիմեր միջազգային կառույցներին, հանդես գար ակտիվ գործողություններով, ցուցաբերեր կազմակերպված ու կենսունակ պետականություն ունենալու ատրիբուտները, պետություն, որն ինստիտուցիոնալ այնպիսի կայացածություն ունի, որ կարող է նույնիսկ զբաղվել սեփական զինվորների, քաղքացիների հարցերով: Գոնե այսպիսի վճռականություն պետք է դրսևորվեր: Այլապես, կարող է շատ բնական հարց առաջանալ. ինչպե՞ս է Արցախը պայքարում միջազգային ճանաչում ստանալու համար և ինչու՞:
Արման Սահակյանի գրառումը
Ֆեյսբուք