▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարենին ասեք, եթե մինչև իրիկուն չեկավ, խփելու եմ...»

Երգիչ Կարեն Հակոբյանի կյանքը մի պահում կտրուկ փոխվեց՝ վերածվելով բարդ ու ողբերգական պատմության, որը մինչ օրս քննարկումների առիթ է տալիս։

ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց հետո, երբ Կարենը վայելում էր իր ճանաչումը, նա անսպասելիորեն հայտնվեց լուրջ խնդրի մեջ։ Պատճառը կապված էր նրա քեռու տղայի հետ, ով խնդիրներ ուներ մի երիտասարդի հետ։ Քեռու տղան դիմել էր Կարենին՝ օգնություն խնդրելով, որպեսզի վերջինս միջամտի և հարցը խաղաղ ճանապարհով լուծվի։ Երգչի խոսքով՝ ինքը ոչ միայն փորձել է հարթել իրավիճակը, այլև նույնիսկ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել։

Ժամանակի ընթացքում իրավիճակը միայն սրվել է։ Կարենի խոսքով՝ նա սկսել է հետապնդվել, ենթարկվել վիրավորանքների, իսկ ճակատագրական օրը նույնիսկ ստացել է մահվան սպառնալիքներ։ Հանդիպման ժամանակ դեպքերն արագ զարգացել են․ երգիչը պատմում է, որ տղան մեքենայից զենք է վերցրել և փորձել է սպառնալ իրեն։ Նրա խոսքերով՝ «Վազեց իր մեքենայի մեջից, ավտոյի դուռը բացեց, «սիդելնիկի» տակից զենք վերցրեց ու դրեց իր վրա, ինձ կանչեց պատի հետև՝ կրակելու»։

Կարեն Հակոբյանի խոսքով՝ իր մոտ ևս անօրինական զենք է եղել։ Երբ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և հակառակ կողմը փորձել է կրակել, նա ստիպված է եղել արձագանքել։ Երգիչը նշում է, որ նպատակ է ունեցել կրակել ոտքերին՝ վնասազերծելու համար, սակայն դժբախտաբար կրակոցը վնասել է գլխավոր զարկերակը, ինչի հետևանքով երիտասարդը մահացել է։

Դեպքից անմիջապես հետո նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և դատապարտվել՝ շուրջ 9 տարի անցկացնելով անազատության մեջ։

Երգչի խոսքով՝ ընտանիքը շատ ծանր է տարել տեղի ունեցածը, սակայն մշտապես եղել է նրա կողքին՝ այցելելով տեսակցություններին։ Այսօր նա չի ապրում ընտանիքի անդամների հետ, բայց շարունակում է պահպանել կապը նրանց հետ։

Այս պատմությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչպես մի քանի վայրկյան կարող են ամբողջությամբ փոխել մարդու կյանքը՝ բաժանելով այն «մինչև» և «հետո» հատվածների։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք՝ 

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее