▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծես իրական չլիներ, դեռ շոկի մեջ եմ․․․Էրիկ Կարապետյան

Երգիչ Էրիկ Կարապետյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․

«Այն ինչ կատարվեց` կարծես իրական չլիներ…

Խոսքերս չեն հերիքի , որպեսզի նկարագրեմ ապրումներս ու այն ինչ զգացի բեմում կանգնած ` Ձեր առջև 10.000+ հանդիսատես։ Կարճ ասած ` դեռ շոկի մեջ եմ։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ` իմ կողքին լինելու համար:

Այդքան շատ սեր ու թև տալու համար։ Խոնարհվում եմ Ձեր առջև !

Շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մեծ թիմին `առանց ում այս համերգը չէր լինի այսքան ֆանտաստիկ»:

Էրիկը նաև շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին, համերգի հովանավորներին, համերգի ռեժիսոր  Արթուր Մանուկյանին, երաժշտախմբին, տեխնիկական անձնակազմին, պարային խմբին, իր մյուս բոլոր ընկերներին  և ընտանիքին:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее