Այսօր՝ սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան, կառավարությունում անվտանգության աշխատակիցներից մեկն ինքնասպանության փորձ է արել: Նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Asekose.am-ը փորձեց մանրամասներ պարզել ինքնասպանության փորձ կատարած անձի առողջական վիճակի մասին: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ տուժողն իրենց մոտ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքով, և այժմ նրան վիրահատում են:
Այս պահի դրությամբ դեպքի հետ կապված այլ մանրամասներ հիվանդանոցից դեռ չկարողացան ներկայացնել:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան