Կապանի բնակիչ 52-ամյա Արամայիս Հարությունյանը սպառնալով` հարկադրել է Կապանի 17-ամյա բնակչուհուն ու նրա մորը Կապան քաղաքի իրանական բեռնատարների կայանատեղիում սեռական հարաբերություններ ունենալ իրանցի վարորդների հետ ու դրա դիմաց իրեն վճարել 20 հազարական դրամ:
Այս մասին օրեր առաջ սեռական շահագործման ենթարկված կանայք հայտնել են իրավապահներին:
Գրում է news.am-ն ու նշում, որ ըստ իր տեղեկությունների, նշված անձինձք սեռական շահագործման են ենթարկվել նաեւ Թուրքիայում:
Հեղինե անունով իրենց ծանոթուհին խաբեությամբ վերցրել է անձնագրերը եւ 200 դոլար` հավատացնելով, թե Թուրքիայի ֆաբրիկայում նրանց կարող է տեղավորել աշխատանքի:
Սակայն իրականում Թուրքիայում նրանք ենթարկվել են սեռական շահագործման: Նրանց հաղորդումներով զբաղվում են իրավապահները: Միջոցառումներ են ձեռնարկվում Արամայիս Հարությունյանին եւ Հեղինեին հայտնաբերելու ուղղությամբ: