▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանանց ավելի շատ եմ «զգում». Լուսինե Գրիգորյան

Jean-Paul Existential Cafe-ում այսօր՝ մարտի 3-ին բացվել է մասնագիտությամբ գեղանկարիչ և լուսանկարչության ճամփան բռնած 23-ամյա Լուսինե Գրիգորյանի «Շունչ շնչի» լուսանկարչական ցուցահանդեսը: Լուսինեն լուսանկարչության արվեստը սովորել է ինքնուրույն:

«2 տարի է՝ ավարտել եմ և այդքան ժամանակ է, որ զբաղվում եմ լուսանկարչությամբ: Սկզբում լուսանկարվում էի, հետո ցանկություն առաջացավ լուսանկարել: Գերադասում եմ դիմանկարները ու, հատկապես կանանց: Նրանց ավելի շատ եմ զգում, նրանք նկարի միջոցով էմոցիաներն ավելի շուտ են կարողանում հասցնել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լուսինեն:

Մեր զրուցակցի խոսքով՝ իր «հերոսները» պատահական մարդիկ են և տարբեր տարիքի.

«Տարիքային տարբերություն դնում եմ միայն մերկ նկարելիս: Պետք է 18 տարեկանից բարձր լինեն»,-ասաց Լուսինեն:

Ինչ վերաբերում է հարցին, թե եղե՞լ է, որ մարդիկ դժգոհեն նկարներից, Լուսինեն ասում է, որ ոչ, ավելին, եղել է դեպք, որ նկարի շնորհիվ մարդը սիրել է իր «թերությունը».

«Պեպեններից ահավոր կոմպլեքսավորվում էր, նկարից հետո սկսեց սիրել դրանք»:

Տղամարդ և կին լուսանկարիչների տարբերության մասին էլ  Լուսինեն նկատում է.  «Տղամարդ լուսանկարիչներն ավելի վուլգար են»:

Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 1-ը, ցուցադրվում է 36 կադր:

72157651136900441

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее