Այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում «Միասին» շարժումը հանրահավաք էր կազմակերպել որի ժամանակ բարձրախոսով հնչեցրչեցին նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթը: Նա չէր կարողացել անձամբ ներկա լինել հանրահավաքին: Իր ուղերձում Բագրատյանը նշեց, որ իրավիճակն այնպիսին է, որ կամ Փաշինյանը կգնա և այդ դեպքում հանրապետությունը կմնա, կամ Փաշինյանը կմնա, այդ դեպքում հանրապետություն չենք ունենա: «Տարեցտարի, օրեցօր, ամիս առ ամիս կտոր-կտոր Փաշինյանի կառավարությունը բզկտում է այս պետությունը, տալիս է հակառակորդին»,- ասաց նա: |
«Կամ Փաշինյանը կգնա և հանրապետությունը կմնա, կամ Փաշինյանը կմնա, հանրապետություն չենք ունենա». Բագրատյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet