Կալիֆորնիայում ձերբակալվել են 12 անձինք, այդ թվում՝ հայեր, թմրանյութերի տարածման համար։
Ըստ LA Times-ի, նրանք մոտ 2 միլիոն դոլարի տարբեր տեսակի թմրանյութեր են տարածել սեւ շուկայում եւ մի շարք կլինիկաներում։
Բըրբենքի բնակիչներ, 52-ամյա Արմեն Սիմոնյանն ու 66-ամյա Գրիշա Սայադյանը մեղադրվում են կեղծ կլինիկաներ բացելու մեջ։ Սիմոնյանը նաեւ դեղամիջոցներ էր դուրս գրել այլ բժշկի անունով։
Հանցավոր խմբին փաստաբանական ծառայություններ էր մատուցել Գլենդելի բնակիչ, 50-ամյա Ֆրեդ Մինասյանը։ Իսկ ընդհանուր խումբը ղեկավարել է Էնսինո քաղաքի բնակիչ, 36-ամյա Մինաս Մաթոսյանը՝ Լոս Անջելեսում հայտնի «Մազերատի Մայք» մականունով։ Նա գտել էր տարբեր բժիշկների եւ համոզել նրանց գումարի դիմաց թմրանյութեր դուրս գրել։