ԱԺ նախկին պատգամավո, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ « Ստեղծված լարվածության ֆոնին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է «կոմանդո» ջոկատներով վարժանքների անցկացման մասին։ Եթե նայեք կադրերին, շատ պարզ կդառնա, որ խաղարկվում է բնակավայրերում մարտեր վարելու տակտիկան։ Ինչպես վերջերս Բաքվի ահաբեկչական ծրագրերը բացահայտել էր իրենց պատգամավորներից Ռասիմ Մուսաբեկովը, Ադրբեջանը նպատակ ունի ոչ թե լայնածավալ պատերազմի, այլ ծրագրել է լոկալ գործողությունների բնակավայրերում՝ հատուկ ջոկատայինների ներգրավմամբ՝ առանց հստակ որեւէ կետում կանգ առնելու միտումի։ Ադրբեջանը չափազանց պարզ է խոսում իր նպատակների մասին, որոնք կանխել հնարավոր է ոչ թե միակողմանի զիջումների, այլ կազմակերպված ռազմական, քաղաքական ու տեղեկատվական աշխատանքի միջոցով»։ Տեսանյութը՝ Asekose. am-ի տելեգրամյան ալիքում |