▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՃՏՊ Նորապատ գյուղում. վարորդը հիվանդանոց տեղափոխման ճանապարհին մահացել է

Օգոստոսի 18-ին, ժամը 08.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Հ-15 ավտոճանապարհի Նորապատ-Արմավիր հատվածում (1-ին կմ) «Օպել Աստրա» մակնիշի 34 PP 731 պետհամարանիշով (վարորդ` 1958 թ. ծնված Ն. Շ.) ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և շրջվել::

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ն. Շ.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Վերջինս մահացել է Արմավիրի ԲԿ տեղափոխման ճանապարհին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее