Մայիսի 8-ին, ժամը 20.50-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Իջևան - Երևան ավտոճանապարհի 5 կմ-ին` «Մարմար» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Գրանդ Չերոկի» մակնիշի 35 LR 704 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Անաստաս Իսկանդարյան, ծնվ.1965 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր Անիչկա Իսկանդարյանը (ծնվ.1927թ.)տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Իջևան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: