▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին հայտնաբերվել է մարտական վիճակում գտնվող ական

Սեպտեմբերի 14-ին, ժամը 17.39-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ արհեստական լճի մոտակայքում, նկատվել է ականանման առարկա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը, ինչպես նաև դեպքի վայր է ժամանել ինժեներական վարչության ՕՀ փոխգնդապետը:
Փրկարարները ջրից դուրս են բերել անհայտ տիպի ական (գտնվում էր մարտական վիճակում):
Ինժեներական ծառայության կողմից որոշում է կայացվել ականը վնասազերծել առավոտյան. ոստիկանության աշխատակիցները սահմանել են հերթապահություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее