Մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուզում եմ մի քանի տող գրել ու խնդրում եմ՝ չալարեք ու կարդաք մինչև վերջ...
Գրեթե մեկ տարի տարբեր տեղերից հալածվեցի, ներխուժեցին անձնական, ընտանեկան դաշտ և իրենց ուժերի չափով քանդեցին:
Ունեի երջանիկ կյանք, ինձ սիրող ընկեր ու ամուր ընտանիք: Ու քանի որ միշտ եմ սիրել ճիշտ ապրել ու մարդու երեսին ճիշտը խոսել,ինչ-որ մեկին դուր չեկավ դա ու որոշեց կյանքս շուռ տալ 360 աստիճանով՝ մտածելով, որ կգցեն ինձ այն օրը, որ գետնի տակը կանցնեմ, կամ կգցեն անունս, որ փրկեն իրենց ուզած մարդկանց:
Այո, կարողացաք ինձ ծնկի բերել, բայց չկարողացաք նսեմացնել ու օգտագործել ձեր մարդկանց փրկելու համար:
Այդ ժամանակ հայտնվեցին շատ ստոր մարդիկ, ովքեր իմ անունով շատ գործեր արեցին ու դեռ շարունակում են անել...
Հիմա կանգնած եմ այդ չոքած տեղից ու նայում եմ շուրջս ու տեսնում եմ, որ մարդ չկա...ես մարդ չեմ տեսնում. սատանայի պես մենակ վնասեք՝ մեկը կոկորդս էր վառում, մյուսը՝ առևանգում...
Այսպես կարող եմ անվերջ թվել...ժողովուրդ, ես խղճում եմ ձեզ, որ մարդ չեք՝ այո, անթասիբ ու աննամուս եք:
Ես հասկացա, որ ես ընկա իմ մեծ սիրո համար, ու հալածվեցի հենց այդ սիրո համար...
Դուք մարդ չեք, որ կանգնեք ու իմ դիմաց կռվեք՝ դուք մեջքիս հետևում հազիվ վիդեո ու նկար կսարքեք...Այդ կերպ շանտաժ անեք...ու ուզենաք ինձ ստորացնեք...
Շտապեմ հիասթափեցնել ձեզ՝ ես ուժեղ եմ ու ամուր...չեք կոտրել ինձ, բայց «հասկացրել եք» ինձ, որ կյանքում ես ունեմ միայն Աստված...ով իմ հետ եղավ ամենադաժան պահերիս, ով լսեց ու տեսավ ինձ ծնկած,բայց չթողեց մենակ...խոսելով իր հետ ուժ ու հույս ստացա, միշտ մնաց ու մնում է կողքիս իմ Աստված...
Այո, ես շատ եմ փոխվել, երբեմն ինքս ինձանից եմ վախենում, իսկ դո՞ւք ա՛յ սրիկաներ, հիմա ճիշտը գիտեմ,չեք վախենո՞ւմ…
Ձեզ անգամ իմ Աստվածը չի փրկի...»։
Դիտեք նաև՝