Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա Զաստավա» հրապարակում անցկացված զանգվածային բողոքի ակցիային՝ ընդդեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման, մասնակցել է նաև ՝ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:
Ըստ REGNUM գործակալության, ԼԴԿ առաջնորդը միաժամանակ կոչ է արել հայ օլիգարխներին չլինել ժլատ ու ունեցած միջոցներն ուղղել երկրի Զինված ուժերի հզորացմանը:
«Ես ասում էի Կադաֆիին (Լիբիայի նախկին առաջնորդ), նախազգուշացնում էի, որ պետք է ծածկել երկինքը, գնել С-500, С-600: Նա ինձ չլսեց, ժլատություն արեց: Հա՛յ օլիգարխներ, պետք չէ ժլատ լինել: Պետք է օգնել , որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից բանակ»,- հայտարարել է Ժիրինովսկին, ով առավել շատ հանդիմանել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին՝ միջոցառմանը ներկա չգտնվելու համար:
«Ո՞ւր է նա, նա պետք է այստեղ լիներ, կրկին գործուղմա՞ն»,- հարց է հնչեցրել Ժիրինովսկի: