Ապրիլի 16-ին, ժամը 08.32-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ստացված տեղեկատվության համաձայն սկսել է գործել Ասո հրաբուխը:
***
Սույն թվականի ապրիլի 15-ին, տեղական ժամանակով ժամը 20.25-ին (Գրինվիչի ժամանակով` 16.25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ճապոնիայում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 32.850 և արևելյան երկայնության 130.570:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:
Ըստ վերջին ստացված տեղեկատվության՝ երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ և 460-ից ավել վիրավոր, կան նաև ավերածություններ: