SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների ու բացատրական աշխատանքի արդյունքում Ճանապարհային ոստիկանություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Ավան թաղամասի 66 շենքի բնակիչ՝ 19-ամյա Սամվել Խեչումյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ ապրիլի 28-ին, Երևանում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով 4 հետիոտնի վրաերթի ենթարկելու, նրանց անօգնական թողնելու, իսկ հետո BMW-ով վթարի վայրից փախուստի դիմելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Խեչումյանը սովորում է Ճարտարագիտական համալսարանի էկոնոմիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում