Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը կայացել է հունվարի 17-ին` ՀՀ կառավարությունում, ներկաների ուշադրությունը գրավել են թարգմանչի «հանճարեղ» թարգմանությունները, որոնք մեղմ ասած՝ պրոֆեսիոնալ չեն եղել: Օրինակ՝ Իվանիշվիլիի խոսքը թարգմանվել է այսպես. «Ես անփորձ պոլիտիկոս եմ, բայց ոչ միայն ծանրություն ես չունեցել եմ հանդիպման ժամանակ»: Ի դեպ՝ թարգմանիչը Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակից է:
Երկու վարչապետերի ասուլիսի տեսագրությունը հայտնվել է նաև Youtube-ում, որում տեսաձայնագրված են ասուլիսի թարգմանությունները: Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.