ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում գրում է․
Ձեզ ենք ներկայացնում ընբիշների վերջնական ցուցակը, որոնք մասնակցելու են մարզահամերգային համալիրում անցկացվող մրցումներին։ Ցուցակում ներառված են թույլ առաջադիմություն ունեցող մարզիկները։ Այսինքն Հայաստանի Հանրապետության իշխանությունը կանխամտածված տանում է մեր երկիրը պարտության ըմբշամարտի առաջնությունում, դրանով իսկ փորձելով խայտառակել բանակը և կոտրել Հայի ոգին, որպեսզի ևս մեկ անգամ Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարվի, որ մենք թույլ ենք, որ բանակը պետք չէ սրբացնել և թուրքը մեզանից հզոր է։
Հ.Գ. Ցուցակում նշված այն ընբիշները, որոնք կմասնակցեն այս ֆիասկոյին, դրանով իսկ պարտություն բերելով Հայ ժողովրդին, խոստանում եմ ****։ Կամ հրաժարվում եք մասնակցությունից կամ պարտության դեպքում դառնում ****։ Որոշումը Ձերն է։
Հարգանքներով՝
Վարդան Ղուկասյան
Դիտեք նաև՝ ՊՆ-ից պարզաբանում են, թե ինչու՞ հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել աշխարհի բանակային առաջնությանը