ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այն իշխանությունը, որը 2 տարի առաջ բանակցությունների նախապայման էր առաջ քաշում 2021-22 թվականների ընթացքում ՀՀ տարածքներում ադրբեջանական մխրճված հատվածների վերադարձը, այսօր հանրությանը նախապատրաստում է միակողմանի տարածքային զիջումների: Մի կողմից հայտարարում են, թե Ադրբեջանի հետ բանակցություններում դրական դինամիկա չկա, մյուս կողմից` դաշտ բացում այս փուլում 4, իսկ ավելի ուշ ևս 4 գյուղերի հանձնման համար: Կրկնում եմ` այս ամենը միակողմանի զիջման ճանապարհով: Թարմացված․ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ Տավուշի մարզից Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը, ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պատկանո՞ւմ են ՀՀ-ին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է․ «Ոչ, խոսքը 29,800 քառ. կմ-ի մասին չէ, վարչապետը 4 ժամ խոսել է դրա մասին։ Ասուլիսի ժամանակ ամեն ինչ շատ պարզ ասվել է»։ Խոսելով սահմանազատման գործընթացներից՝ նախարարը նշել է․ «Կան սահմանազատման հանձնաժողովներ, որոնք կվերցնեն ինչ-որ քարտեզ՝ որպես իրավական հիմք ու կառաջնորդվեն դրանով»։ |
Թարմացված․ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը AntiFake-ի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը․ «Եթե մենք իրավական պետությունում ապրեինք, ապա հիմա գլխավոր դատախազությունը և ԱԱԾ-ն իրեն, Ալեն Սիմոնյանին պետք է կանչեին հարցաքննության, պահանջեին Ռուսաստանի թշնամական քաղաքականության վերաբերյալ ներկայացնել կոնկրետ փաստեր: Եթե փաստեր չներկայացնեին, ապա ազգամիջյան թշնամանք հրահրելու հատկանիշով պետք է քրեական գործ հարուցվեր։ Այս մարդիկ խոսում են խոսելու համար՝ իրենց խոսքի արժեքը չիմանալով։ Բայց այդ դատարկ զրույցների հետևանքները իրենց վրա են կրում Հայաստանն ու հայ ժողովուրդը»,- ասել է Սուրենյանցը։ |
Թարմացված․ Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր մամուլի ասուլիսով իր ապագա մեղադրական եզրակացության հերթական հիմնավոր ապացույցն է ստեղծում։ Երեկ գրեթե ուղիղ կերպով պնդեց, որ Արցախի հարցում մշտապես եղել է այսօրվա համոզմունքին, պարզապես չի համարձակվել հասարակության հետ անկեղծ լինել, այսինքն ուշադրությո՛ւն՝ իր դիրքորոշման ձևավորումը չի կապում պատերազմի արդյունքների հետ, այլ ասում է, որ ունեցել է ի սկզբանե։ Սա պետական դավաճանության հանցակազմի պարտադիր տարրերի դրսևորում կարող է դիտարկվել, քանի որ նման համոզմունքը թաքցնելով՝ իշխանության է եկել, այդ համոզմունքով պատերազմում հանդես է եկել որպես գերագույն հրամանատար, խաբեությամբ մարտակոչով պատերազմի է հանել հազարավոր հայորդիների՝ փաստորեն հակառակ իր այդ համոզմունքի»: |
«Իշխանությունը դաշտ է բացում այս փուլում 4, ավելի ուշ՝ ևս 4 գյուղերի հանձնման համար»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet