▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության փոփոխությունից հետո 1 տարվա ընթացքում Արթիկի համար առանձին ծրագիր է առաջարկվելու. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու համակիրները Արթիկում էին:

Իշխանության փոփոխությունից հետո 1 տարվա ընթացքում Արթիկի համար առանձին ծրագիր է առաջարկվելու: Այս մասին Արթիկում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Մեր երկրի ղեկավարը՝ մինչև երկրի ղեկավար դառնալը, ունեցել է 10 աշխատող, որից 8-ին ամեն տարի փոխել է։ Նա չի կարողացել իր մոտ աշխատատեղ ստեղծի, թիմի մեջ լավ միջավայր ստեղծի, ինչպե՞ս է 100,000-ավոր հայերի աշխատանքով ապահովելու։ Ո՞վ է այն մարդը, ով այսօր պետք է գա Հայաստանին առաջնորդելու։ Նա մեր պես մարդ է, ով ժամանակին գնացել է արտագնա աշխատանքի, հաջողությունների է հասել, բայց հիշողությունը տեղն է եղել, հիշել է իր հայրենի համայնքը ու հաջողության հասնելուց հետո ամեն անգամ աջակցել է իր հայրենիքին։

Առաջին բանը, որ մեր ծրագրի մեջ է, այն է, որ Հայաստանի բոլոր համայնքների համար ընտրվի զարգացման ծրագիր։ Մի համայնքը զբաղվելու է նավթի վերամշակմամբ, մյուսը զբաղվելու է պղնձի վերամշակմամբ: Իշխանության փոփոխությունից հետո 1 տարվա ընթացքում Արթիկի համար առանձին ծրագիր է առաջարկվելու, թե ինչ գործարաններ պետք է լինեն, որ մարդիկ մնան և աշխատեն։ Սա է երկիրը ուժեղացնելու ամենահեշտ ճանապարհը։  Արթիկ խոշորացված համայնքում 7,000 մարդ այս պահին գործ չունի ու գնում է Հայաստանից դուրս: Ամեն օր պետք է աշխատենք ու վերականգնենք Հայաստանի արդյունաբերական հզորությունը նաև այս համայնքի համար»,- նշել է Կարապետյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее