Yerevan.Today-ը գրում է, որ կայքին հայտնի են դարձել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա այցի չեղարկման իրական պատճառները: Մեր աղբյուրները նշում են, որ Ալեն Սիմոնյանի գլխվորած պատվիրակությանը հրաժարվել են ընդունել Կանադայի հայ համայնքի տարբեր շրջանակներ։
Պատվիրակության կազմը միայն ՔՊ անդամներով համալրելն էլ իր հերթին խնդիրներ է առաջացրել Կանադայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելու առումով։ Կանադայի պաշտոնական շրջանակները հրաժարվել են հանդիպել ժողովրդավարության սկզբունքների կոպիտ խախտումով կազմված, միայն քպականներ ընդգրկող պատվիրակության հետ։
Այս ամենը հանգեցրել է այցի չեղարկմանը։
Հիշեցնենք, որ, ըստ Ալեն Սիմոնյանի ստորագրած հրամանագրի, սեպտեմբերի 25-30-ը Օտտավա մեկնող պատվիրակության կազմում ընգրկվել էին իշխող ուժի պատգամավորներ Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Հովհաննիսյանը։
Հատկանշական է, որ պաշտոնական այցի առնչությամբ նախապես հայտարարություն էր տարածել ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն՝ նշելով, որ «….կանադահայությունը մտադրություն չունի ողջունելու ժողովրդավարության տարրական սկզբունքներն ու մարդու հիմնական իրավունքները ոտնահարող ՀՀ գործող վարչախմբի այցելությունը»։
Չենք կասկածում, որ իշխանական թիմը այս խայտառակությունը կփորձի մեկնաբանել իրենց հաճո և իրավիճակը մեղմող պատճառաբանություններով, սակայն ակնհայտ է, որ ժողովրդավարության բաստիոն ներկայացող քպական իշխանության իրական պատկերը քողազերծվում է նաև միջազգային հարթակներում։
***
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր տեղեկություն տարածվեց, թե ԱԺ ՔՊ-ական պատվիրակության այցը Կանադա չեղարկվել է, հետո Ալեն Սիմոնյանի գրասենյակից ճշտեցին, թե ոչ թե չեղարկվել է, այլ անորոշ ժամանակով հետաձգվել։ |