▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ ինչու՞ Լևոն Քոչարյանն ու մյուս ընդդիամդիրները Վարդան Ղուկասյանին չեն հրավիրում հեռուստաբանավեճի

Վերջերս, Հ1-ի կեսգիշերային եթերում՝ Պետրոս Ղազարյանի տաղավարում Բագրատ Սրբազանի, ոմանց կարծիքով, տարօրինակ  հյուրընկալությունից  ու դրա տված կամ չտված արդյունքի մասին քննարկումներից հետո՝ համացանցում կրկին ակտիվացել են հեռուստաբանավեճերի անհրաժեշտության, դրանց «անկեղծության» ու  քաղաքական գործիչների համար՝ եթերի բաց լինելու մասին քննարկումները։ 

Հիշեցնենք, որ քննարկվեց նաև թեման, թե Պետրոս Ղազարյանը խիզախություն կունենա՞ Վարդան Ղուկասյանին հրավիրել Հ1` հարցազրույցի. այս մասին խոսեց նաև ինքը՝ ԴՕԿ կուսակցության ղեկավարը։

Ընդհանրապես, պետք է նշել, որ Վարդան Ղուկասյանը, որ իր եթերներում ու տելեգրամյան ալիքներում, անդրադառնում է բնակչությանը հուզող տարբեր խնդիրների, իրեն պատկանող սոցիալական հարթակներն ու իր ուղիղ եթերները միշտ բաց է պահում նույնիսկ քաղաքական հակառակորդների համար՝ նրանց արտահայտվելու հնարավորություն տալով։

Նրանց հետ, բնականաբար, Վարդան Ղուկասյանն, ինչպես ինքն է հումորով նշում, շփվում է «կուլտուրական»՝ ի համեմատություն  քաղաքացիներին հուզող տարբեր թեմաների մասին խոսելիս, որոնց ընթացքում նույնիսկ ամենահանգիստ մարդը չի կարող թաքցնել իր էմոցիաներն ու չարտահատվել  «Երևանյան 20 շենքի բնակիչների լեքսիկոնով»։

Կարծում ենք, որ  Հ1-ը՝ Պետրոս Ղազարյանի հյուր, իսկ մյուս հեռուստաընկերությունները՝ քաղաքական բանավեճի Վարդան Ղուկասյանին չեն հրավիրի ոչ թե նրա խոսույթի համար, ինչը կրկնենք բացակայում է, երբ վերջինս զրուցում է ընդդիմախոսների հետ, այլ չեն հրավիրի պարզ պատճառով, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիրը հաղթող դուրս կգա ոչ միայն Պետրոսի հետ զրույցում, այլ նաև քաղաքական բանավեճերում։

Սակայն մի՞թե կարևորը՝ հեռուստաեթերն ու հեռուստաբանավեճը դիտարժան դարձնելը չէ՞․․․

Հետաքրքիր է, թե ի՞նչ են մտածում  այս մասին ընդդիմադիր տարբեր դաշտերի կողմից իբրև լիդեր առաջ մղվող  Արման Թաթոյանը, Հայկ Մամիջանյանը, Հայկ Մարությանը կամ հենց Լևոն Քոչարյանը( թեկուզ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը)  և պատրա՞ստ են վերջիններս արդյոք բանավիճել Վարդան Ղուկասյանի հետ ոչ թե իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներում, որոնք մեծաթիվ դիտումներ ունեն, այլ՝ հենց ընդդիմադիրներին պատկանող հեռուստաընկերությունների ուղիղ եթերում։ 

Ի վերջո, կուսակցություններն ու գործիչները պետք է հաշվի առնեն քաղաքական պայքարի կարևոր բաղադրիչը՝ հեռուստաբանավեճը, մասնակցեն ոչ թե  ձևական դեբատների, որոնք ավելի շատ կուսակցական ժողովներ են հիշեցնում  և նաև ամենակարևորը՝  հաշվի նստեն փաստի հետ, որ, ըստ վերջին հարցումների, բնակչության ստված հատված հույս է կապում Վարդան Ղուկասյանի հետ։

Հեղինակ՝ 

Ա․Մաթևոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее