▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ գիտե՞ք, թե ինչու 2018-ին չասաց «Արցախն Ադրբեջան է»․ Լիլիթ Բլեյան

Երգահան Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իսկ գիտե՞ք, թե ինչու 2018-ին չասաց «Արցախն Ադրբեջան է»։

Որովհետև նախ պետք էր, որ Հայաստանն ու Արցախն էնպե'ս կոտրվեին, որ վերականգնվելու շանս չմնար։

Որ ջահել, ունակ, ոգեշնչված մարդիկ մեկնեին կռվի ու չվերադառնային։

Որ պայքարելու ունակ մարդ հնարավորինս չմնար։ Էնպես կոտրվեինք, որ ոտքի կանգնել չկարողանայինք։

Որ հասարակությունն էնպե'ս մասնատվեր ու ջլատվեր, որ ընտանիքներն ու ընկերները դառնային իրար թշնամի։

Որ քայքայումը մտներ ամենուր, ու վերակենդանացման շանս չթողներ։

Որ վահագնալեքսանյանները և նմանները էսօր ձայն բարձրացնեին երկրի թիվ մեկ ամբիոնից։

Որ ալենները թքեին ու ամեն օր մեզ ձեռ առնեին ու դրանից հետո նրանց ձեռքը սեղմող լիներ։

Որ Արցախը հայաթափեր ու իրեն ծափ տային։

Որ ասեր` Արարատին մի նայեք, որ ցեղասպանության զոհերին կալկուլյատորով հաշվեր, ու Հայաստանն ու սփյուռքը չպայթեին վրդովմունքից։

Որ վերջնականապես հույսներս կորցնեինք, ինքներս մեզ կորցնեինք. ա'յ թե ինչու էն ժամանակ չասաց։

Որովհետև իրեն ո'չ խաղաղություն էր պետք, ո'չ բարիդրացիություն, ո'չ հայկական Արցախ։

Իրեն, իրենց պետք էր` մեր ողնաշարը կոտրել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее