▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ անմոռուկի լոգոտիպերով կրծկալներ չե՞ք վաճառելու.դիմացն ամառ է

Լավ, վերջին շրջանում ակնհայտ երևում է, որ մեր ազգաբնակչությունը, սուգը՝ ուրախությունից տարբերելու ունակությունից զուրկ է:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան է ընտրվել անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոս` «Հիշում եմ և պահանջում», սակայն, մեր բիզնես գիգանտները առաջին օրվանից սկսեցին մեզ զարմացնել իրենց մտքի երևակայության թռիքներով:
Անմոռուկներով գլխարկներ, վերնաշապիկներ, հեռախոսների համար կպչուն լոգոտիպեր և այլն: 
Ընկերներ, դուք լրի՞վ եք գժվել, թե՞ 50/50:
Ի՞նչ է նշանակում անմոռուկ լոգոտիպով վզկապներ: Երևի պատրաստվում եք Ապրիլի 24-ին ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալ սպիտակ կոստյումով և վերոհիշյալ վզկապով:
Իսկ դուք պատկերացնու՞մ եք, ասենք օրինակ՝ ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունը ինչպե՞ս կընդունի ձեզ. միանշանակ չեք պատկերացնում: Նրանք ձեզ ոչ թե՝ կողջունեն, այլ՝ թուքումուր կտան ձեր երեսին, որ դուք՝ սուգը շփոթել եք ուրախության հետ եւ լացակումած, կիսագաղջոտ աչքերով, էլ չեմ ասում՝ երկարաճիտ կոշիկներով, Ծիծեռնակաբերդի ճանապարհին սելֆիներ անելով գնում եք` մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը հարգելու:
Այս թոհ ու բոհից անմասն չմնացին նաև դպրոցները, իսկ ավելի ճիշտ՝ տնօրենները և ուսուցիչները, ովքեր ամեն գնով ցանկանում էին և ինչու չէ նաեւ՝ ցանկանում են շահել՝ ԿԳ նախարարի ուշադրությունը, արժանանալ նրա հարգանքին, բայց, ստացվեց լրիվ հակառակը: Ամեն օր աշակերտներին պարտադրում են, որ նրանք թղթե անմոռուկներ պատրաստեն, որպեսզի Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում բաժանվեն համաքաղաքացիներին եւ արտերկրից ժամանած հյուրերին:

 

Նարեկ Միրզոյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее